Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայաստանում 1 մլն-ից ավել ինտերնետի բաժանորդ կա

Հայաստանում 1 մլն-ից ավել ինտերնետի բաժանորդ կա

Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, Հայաստանում ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 1 մլն 396 550, որի մեջ են մտնում նաև GPRS կապի բաժանորդները, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձինք:

 

Այս տվյալները Panorama.am-ին է տրամադրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) Հեռահաղորդակցության վարչությունը: Իսկ ահա առանց GPRS-ի բաժանորդների քանակը ողջ առաջին եռամսյակի ընթացքում կազմել է 132 493:

Այս տվյալները ՀԾԿՀ-ն ստանում է գործող շուրջ 60 պրովայդերներից: 2-րդ եռամսյակի տվյալները դեռևս պատրաստ չեն և կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:

Նշենք, որ օերես Internet World Stats կայքէջում հրապարակվել էր վիճակագրություն, որի համաձայն Հայաստանում հունիսի 7-ի դրությամբ ինտերնետից օգտվողների (Internet users) թիվը կազմել է 208 հազար 200:

Մասնագետների շրջանում նշված միջազգային կազմակերպության հրապարակած այս թիվը տարակուսանք է առաջացնում, քանզի ինտերնետից օգտվողները Հայաստանում ավելի շատ են, քան բաժանորդները: Նկատենք, որ ինտերնետից կարող է օգտվել ցանկացած ոք ուղղակի մտնելով որևէ ինտերնետ-սրճարան, որոնցով մեր քաղաքը լի է:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ